19 մարտի, 2018թ․
 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2018թ․ մարտի 19-ին, ժամը 11.00-13.00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform, www.civicsolidarity.org) կողմից Հայաստանում
իրականացրած փաստահավաք առաքելության զեկույցի ներկայացման արարողությանը։


Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները: Ամբողջական զեկույցը հասանելի է www.hahr.am կայքում (տես՝ https://goo.gl/2d6yyi):

Զեկույցը ներկայացրեց Լեհաստանում Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի հետազոտությունների բաժնի պատասխանատու Ջոանա Սմետեկը։

Միջոցառմանը ներկա էին Հայստանում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ժուռնալիստներ, ակտիվիստներ։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

Էլ․ փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
 Առաքելությունը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 3-9-ը Երևանում, նպատակ ունենալով հաստատել «Սասնա ծռերի» դատավարություններում մեղադրյալների պաշտպան փաստաբանների առջև ծառացած խոչընդոտների վերաբերյալ փաստերը: Առաքելության պատվիրակներն անց են կացրել 33 հարցազրույց 45 փաստաբանների, հասարակական կազմակերպությունների ակտիվիստների, լրագրողների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
  • Hits: 458
0
0
0
s2sdefault

Copyright © 2018 “Helsinki Association” human rights NGO All rights reserved.
designed and developed by Hakob Jaghatspanyan

logo7 new logo small