2018թ․ մարտի 19-ին, ժամը 11.00-13.00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (հասցեն՝ Երևան, Սայաթ-Նովա 19)                                                                                                                                                        
տեղի կունենա Քաղաքացիական համերաշխության հարթակի (Civic Solidarity Platform,www.civicsolidarity.org) կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության «Ապակե պատից այն կողմ.

արդարդատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցի ներկայացման  արարողությանը։
Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (IPHR, www.iphronline.org) կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները:

Առաքելությունն իրականացվել է 2017թ. սեպտեմբերի 3-9-ը` նպատակ ունենալով հաստատել «Սասնա ծռերի» դատավարություններում ամբաստանյալների պաշտպան փաստաբանների առջև ծառացած խոչընդոտների վերաբերյալ փաստերը: Առաքելության պատվիրակներն անց են կացրել 33 հարցազրույցներ, հանդիպել 45 մարդկանց, այդ թվում՝ փաստաբանների, հասարակական կազմակերպությունների ակտիվիստների, լրագրողների, Փաստաբանների պալատի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների:

Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ժուռնալիստներ, ակտիվիստներ։

Կապահովվի համաժամանակյա թարգմանություն անգլերենից հայերեն և հակառակը։   

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն

Հեռ․՝ +374 10 531 972

Էլ․ փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

www.hahr.am, www.hrtv.am
  • Hits: 483
0
0
0
s2sdefault

Copyright © 2018 “Helsinki Association” human rights NGO All rights reserved.
designed and developed by Hakob Jaghatspanyan

logo7 new logo small