• Home
  • Մեր մասին

Մեր մասին

ETV-ն «Epress.am» անկախ լրագրողների ցանցի և «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համատեղ նախագիծն է, որը նպատակ ունի հեռուստատեսային տարբերակով հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում:

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է մարդու իրավունքների ոլորտում մի խումբ ակտիվիստների կողմից և գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում 1997 թվականի ապրիլին: Կազմակերպության նախագահն է` Միքայել Դանիելյանը: «Հելսինկյան Ասոցիացիան» իր գործունեությունն իրականացնում է 1975 թվականի օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում Համագործակցության և Անվտանգության Համաձայնագրին» և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, զբաղվում է միայն մարդու իրավունքների հետ ուղղակիորեն կապված խնդիրներով և չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն, հիմնական նպատակն ու առաքելությունը` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների/այդ թվում` խոսքի ազատության, կրոնի ազատության, խաղաղ ցույցերի և հավաքների իրավունքի/ պաշտպանությունն է, մասնավորապես, դատարաններում, ՔԿՀ-ներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում, ինչպես նաև ՀՀ կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը: Կազմակերպությունը քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություն: «Հելսինկյան ասոցիացիան» ունի նաև մասնաճյուղ Վանաձորում: 1998 թվականի մայիսի 18-ին Հելսինկյան Ասոցիացիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ստացել է «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգիրը ի նշան ժողովրդավարական արժեքների տարածման և քաղաքացիական հասարակությունում ձեռքբերված հաջողությունների: 2009 թվականի հունվարին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միքայել Դանիելյանին շնորհել է 2008 թվականի «Ազատության պաշտպանի մրցանակը» տարիներ շարունակ և հատկապես 2008 թվականին քաղաքական թեժ իրադարձությունների ժամանակ ծավալած իրավապաշտպան գործունեության համար:


Կոնտակտներ

Հեռ․ : +374 10 53 19 72

Հասցե։ Ք․Երևան
Մոսկովյան փողոց 33 շենք 8-րդ բնակարան